Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԺ-ն վավերացրել է Վրաստանի սահմանին կամրջի շինարարության համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրել է Վրաստանի սահմանին կամրջի շինարարության համաձայնագիրը
07.05.2015 | 13:21

ԱԺ-ն վավերացրել է Վրաստանի հետ սահմանին նոր կամրջի (Բարեկամության կամուրջ) շինարարության մասին համաձայնագիրը, որ Վրաստանի հետ կնքվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին: Համաձայնագրին կողմ է քվեարկել 114, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2 պատգամավոր: Վրացական կողմը համաձայնել է ֆինանսավորել շինարարության մոտ կեսը (10 մլն եվրո): Հայաստանի և Վրաստանի կողմից ֆինանսավորման նախնական համամասնությունը 40/60 է: Հստակ համամասնությունը պարզ կլինի նախագծային նախահաշիվը կազմելուց հետո:
Հայկական կողմի ֆինանսավորումը կիրականացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ստացված վարկի հաշվին: Գործող կամուրջը, որ կառուցվել է 1960-ին, արդեն նեղ է ավտոտրանսպորտի հոսքի համար:
Հայաստանն ու Վրաստանը կարողացել են կարգավորել Դեբեդի գետի վրայով սահմանամերձ կամրջի վերաբերյալ կազմակերպական հարցերը։ Նախագծողին և կապալառուին կողմերը կորոշեն համատեղ տենդերային հանձնաժողովի միջոցով։ Նրանք պայմանավորվել են շինարարական աշխատանքներ իրականացնողների համար հեշտացնել սահմանի հատման գործընթացը և շինանյութերը ազատել մաքսային տուրքերից։

Դիտվել է՝ 2760

Մեկնաբանություններ